Ալիեւի հայտարարությունները Փաշինյանի համար «հասկանալի չեն» - Mediamax.am

2490 դիտում

Ալիեւի հայտարարությունները Փաշինյանի համար «հասկանալի չեն»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին՝ նշելով, որ «դրանք հասկանալի չեն»:

«Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար պայմանավորվել են ճանաչել 29.800 եւ 86.600 քառ կմ տարածքներով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս առումով առնվազն հասկանալի չեն Իլհամ Ալիեւի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ։

 

Այս հարցով Ադրբեջանն ու միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն՝ արդյո՞ք այդ հայտարարությունը նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։

 

Եթե նշանակում է հրաժարում, պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնենք, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք»,- Ազգային Ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Մայիսի 28-ին Իլհամ Ալիեւը, մասնավորապես, հայտարարել էր.

 

«Հայաստանի կողմից մեր տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի կնքման համար լուրջ խոչընդոտներ գործնականում չեն մնացել։ Մոտ ապագայում, եթե Հայաստանը դարձյալ չփոխի իր դիրքորոշումը, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Անգամ եթե պայմանագիրը չստորագրվի, ցանկացած դեպքում Ադրբեջանը ոչ մի խնդիր չի ունենա: Քանի որ մենք ուժեղ կողմն ենք, մենք ուժեղ դիրք ունենք բանակցությունների սեղանի շուրջ, մենք ուժեղ դիրք ունենք սահմանին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին