Մոսկվան Փաշինյանի խոսքերը դիտարկում է որպես «իր դիրքորոշման հաստատում» - Mediamax.am

2850 դիտում

Մոսկվան Փաշինյանի խոսքերը դիտարկում է որպես «իր դիրքորոշման հաստատում»


Լուսանկարը` https://www.turkuvazmedyagrubu.com.tr/


Երեւան։ Մեդիամաքս։ Մոսկվան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին դիտարկում է «որպես իր դիրքորոշման հաստատում»։

Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 

«Դա սոսկ թեմա չէ, դա երկար տարիներ շարունակվող հակամարտություն է։ Եվ, իհարկե, առաջ գնալու համար, այդ թվում՝ հաշվի առնելով ստորագրված փաստաթղթերը, պետք է հասկանալ պետության հստակ դիրքորոշումն այս հարցում։

 

Այս առումով Հայաստանի վարչապետի հայտարարությունները դիտարկում ենք որպես հաստատում այն դիրքորոշման, որը նա հայտնել էր 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի եւ ԵՄ ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովի ժամանակ», - նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին