Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության ներքո չէ, ասել է Միրզոյանը - Mediamax.am

2598 դիտում

Լաչինի միջանցքը ՌԴ վերահսկողության ներքո չէ, ասել է Միրզոյանը


Լուսանկարը` sila-rf.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է լինեն եռակողմ պայմանավորվածությունները՝ կոմունիկացիաների ապաշրջափակման, խաղաղության բանակցությունների, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի վերաբերյալ»։

«Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր է խաղում եւ ունի ամենալուրջ հետաքրքրությունները։ Համոզված եմ, որ մեր դաշնակիցները դա հասկանում են»,- ասել է Սերգեյ Լավրովը` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մեկնարկին։

 

Նրա խոսքով՝ այս բոլոր ուղղություններով առաջընթացը որոշիչ դեր ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։

 

Արարատ Միրզոյանն իր հերթին ասել է, որ այս հանդիպումը «ցավոտ թեմաների մասին խոսելու եւս մեկ հնարավորություն է»։

 

«Հերթական հնարավորությունն է խոսել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին, հերթական բանակցություններն անցկացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։ Հայաստանը կառուցողական է մասնակցում բանակցություններին։ Մենք նպատակադրված ենք հասնել երկարատեւ խաղաղության տարածաշրջանում»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

 

Նա նշել է, որ Հայաստանը հավատարիմ է եռակողմ հայտարարություններին:

 

«Ցավոք, իրավիճակը տեղում փոքր-ինչ այլ է, բանակցություններին զուգահեռ պարբերաբար նկատվում են սրացումներ Ադրբեջանի կողմից, ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտումներ։ Դրանցից վերջինը անցակետի ստեղծումն է Լաչինի միջանցքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության ներքո, բայց կարող ենք փաստել՝ այն չի գտնվում ՌԴ վերահսկողության ներքո»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին