Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային հասցված վնասի ռեեստր ստեղծելու հռչակագիրը - Mediamax.am

2142 դիտում

Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային հասցված վնասի ռեեստր ստեղծելու հռչակագիրը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Ռեյկյավիկում կայացած Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովում Հայաստանը ու եւս 5 երկրներ չեն ստորագրել Ուկրաինային հասցված վնասի ռեեստր ստեղծելու մասին հռչակագիրը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Իրինա Մուդրայան ասել է, որ հռչակագիրը չեն ստորագրել Ադրբեջանը, Հայաստանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Հունգարիան, Սերբիան եւ Թուրքիան։

 

Հռչակագիրը ստորագրած երկրների թվում են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան եւ Էստոնիան։

 

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հուկստրան ավելի վաղ հայտնել էր, որ ԵԽ-ն Ռեյկյավիկում պաշտոնապես հաստատվել է ռազմական գործողությունների արդյունքում Ուկրաինային հասցված վնասների ռեեստրի ստեղծումը։ Ռեեստրը գտնվելու է Հաագայում, այն կստանա, կմշակի եւ կպահպանի վնասների փոխհատուցման պահանջները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին