Մայիսի 19-ին տեղի կունենա Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը - Mediamax.am

1183 դիտում

Մայիսի 19-ին տեղի կունենա Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

Մարիա Զախարովան նշել է, որ առանձին բանակցություններ կկայանան նաեւ Բաքվի եւ Երեւանի միջեւ։

 

«Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ եւ առանձին երկկողմ հանդիպումներ ՌԴ ԱԳ նախարարի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

 

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունները կանցկացվեն առանձին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին