Լավրով. Ամերիկացիներն Հայաստանին առաջարկում են «քշել ռուսներին» - Mediamax.am

2782 դիտում

Լավրով. Ամերիկացիներն Հայաստանին առաջարկում են «քշել ռուսներին»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ «ամերիկացիները հայերին ասում են՝ եկեք մեզ մոտ, քշեք ռուս սահմանապահներին ձեր տարածքից, հեռացրեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը»։

Այս մասին Լավրովն ասել է Ցարգրադ հեռուստաալիքին տված հարցազրույցում, որի սղագրությունը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում։

 

«Ակնհայտ սադրանք է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

 

«2022 թվականի աշնանը Երեւանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան։ Փաստաթուղթը համաձայնեցված էր արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով եւ չի կարող իրականացվել։ Բայց եթե Երեւանը հաստատեր արդեն համաձայնեցվածը եւ պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր եւ ավելի կայուն իրավիճակ կստանար»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին