Պեսկովը հերքել է Մոսկվայի միջամտությունը Թուրքիայի ընտրություններին - Mediamax.am

4306 դիտում

Պեսկովը հերքել է Մոսկվայի միջամտությունը Թուրքիայի ընտրություններին


Լուսանկարը` REUTERS (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հերքել է Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին լուրերը՝ ընդգծելով, որ «նման տվյալներ տարածում են ստախոսները»։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահի միասնական ընդդիմադիր թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ում ռուսերեն գրառում էր կատարել՝ կոչ անելով Ռուսաստանին չմիջամտել ընտրություններին։

 

«Մենք կտրականապես հերքում ենք նման հայտարարություններ, պաշտոնապես հայտարարում ենք, որ որեւէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Եթե ինչ-որ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկություն է տրամադրել, ապա նրանք ստախոս են, այդպես էլ պետք է ասել»,- ասել է Պեսկովը։

 

«Մենք շատ, շատ կարեւորում ենք մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ, քանի որ այն մինչ այժմ շատ պատասխանատու, ինքնիշխան եւ մտածված դիրքորոշում է զբաղեցրել մեր առջեւ ծառացած տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրների մի ամբողջ շարքի վերաբերյալ», - ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին