Լավրով. «Թուրքիան մեր լավ հարեւանն է եւ կարեւոր գործընկերը» - Mediamax.am

Դեկտեմբեր 07, 2025
2629 դիտում

Լավրով. «Թուրքիան մեր լավ հարեւանն է եւ կարեւոր գործընկերը»


Լուսանկարը` ekonomim.com


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Թուրքիան որակել է իբրեւ ՌԴ «լավ հարեւան եւ կարեւոր գործընկեր»։

«Տեսնում ենք, թե որքան է աճել Թուրքիայի միջազգային եւ տարածաշրջանային հեղինակությունը վերջին տարիներին։ Մենք վճռական ենք ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու մեր երկկողմ համագործակցությունը Թուրքիայի Հանրապետության հետ, որն այս տարի նշում է իր 100-ամյակը։

 

Այս կապակցությամբ չեմ կարող չնշել այն աննախադեպ փոխադարձ աջակցությունը, որը Մոսկվան եւ Անկարան ցուցաբերեցին միմյանց մեր երկրների համար այն հեռավոր եւ դժվարին ժամանակներում, երբ ձեւավորվում էր Թուրքիայի Հանրապետության պետականությունը եւ մեր երկրի տարածքում տեղի էին ունենում հայտնի իրադարձությունները»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման բացմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին