«Քայլ առաջ ենք կատարել», ասել է Բայրամովը - Mediamax.am

1857 դիտում

«Քայլ առաջ ենք կատարել», ասել է Բայրամովը


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ ԱՄՆ-ում կայացած բանակցություններում Բաքուն եւ Երեւանը «քայլ առաջ» են արել, «սակայն բանակցային գործընթացին պետք է իրատեսորեն վերաբերվել»։

«Բավականին ինտենսիվ քննարկումներ են եղել խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք ընդգրկել են մի շարք կետեր եւ կարեւոր պահեր։ Չի կարելի ասել, որ մենք լիովին պայմանավորվել ենք։ Կողմերի դիրքորոշումների միջեւ բավականին տարբերություններ կան, սակայն այս բանակցությունների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղ համաձայնագրի առանձին կետերի շուրջ։ Մենք եւս մեկ քայլ առաջ ենք կատարել»,- ասել է Բայրամովը։

 

Նա նշել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կայանալիք հանդիպումը «պետք է դիտարկել որպես Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցությունների բաղկացուցիչ մաս»։

 

Մեդիամաքսը նշում է, որ մայիսի 8-ին Ջեյհուն Բայրամովը ասել էր, որ «չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային», «առաջընթացը տարբեր ոլորտներում, մասնավորապես, խաղաղության պայմանագրի նախագծի, պետական սահմանների սահմանազատման եւ տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնման ուղղությամբ, դեռեւս չի արդարացրել մեր սպասելիքները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին