Բայրամով. «Առաջընթացը դեռ չի արդարացրել մեր սպասելիքները» - Mediamax.am

2952 դիտում

Բայրամով. «Առաջընթացը դեռ չի արդարացրել մեր սպասելիքները»


Լուսանկարը` Լիտվայի ԱԳՆ


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Հայաստանին կոչ է արել «ավելի շատ ջանքեր գործադրել» երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար։

«Մենք հայկական կողմին կոչ ենք անում բարի կամք դրսեւորել եւ ավելի շատ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումներում»,- ասել է Բայրամովը Վիլնյուսում՝ իր լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հանդիպումից հետո։

 

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «չնայած երկկողմ շփումների որոշակի դինամիկային», «առաջընթացը տարբեր ոլորտներում, մասնավորապես, խաղաղության պայմանագրի նախագծի, պետական սահմանների սահմանազատման եւ տրանսպորտային ու հաղորդակցական կապերի վերականգնման ուղղությամբ, դեռեւս չի արդարացրեց մեր սպասելիքները»։

 

«Հավատում ենք, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու լավագույն ճանապարհը հիմնված է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման եւ հարգման վրա», - ասել է Բայրամովը՝ հավելելով, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հստակ է, սկզբունքային եւ անփոփոխ»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին