Միրզոյանը մեկնում է ԱՄՆ՝ «քննարկումների հերթական փուլի» համար - Mediamax.am

4283 դիտում

Միրզոյանը մեկնում է ԱՄՆ՝ «քննարկումների հերթական փուլի» համար


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում:

«Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը», - հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 

Նա չի հստակեցրել, թե արդյո՞ք ԱՄՆ մայրաքաղաքում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

 

2022 թվականի նոյեմբերին Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել էին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ եւ մասնակցությամբ:

 

Ս.թ. փետրվարին Բլինքենի մասնակցությամբ Մյունխենում կայացել էր Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին