Կոլոնա. ԵՄ ներկայությունը Հայաստանում թուլացնում է լարվածությունը - Mediamax.am

3395 դիտում

Կոլոնա. ԵՄ ներկայությունը Հայաստանում թուլացնում է լարվածությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն այսօր բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։

Այս մասին նա ասել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ կայացած հանդիպմանը։

 

«Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերն իրենց առավել զսպված են զգում։ շատ լավ է ստացվում աշխատանքը Հայաստանի սահմաններին»,- ասել է ԳՇ պետը։

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն էլ իր հերթին ասել է, որ Հայաստանի եւ ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս։

 

«Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալ, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։

 

Սա դիտորդական առաքելություն է, զինված չէ, նպատակը պարզապես հետեւելն է իրավիճակին, սակայն այդ ներկայությունն, ամեն դեպքում, հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնել»,- ասել է Կատրին Կոլոնան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին