Գալուզինը հանդիպումներ է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի դեսպանների հետ - Mediamax.am

2788 դիտում

Գալուզինը հանդիպումներ է ունեցել ՀՀ եւ Ադրբեջանի դեսպանների հետ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Ապրիլի 27-ին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների հետ։

«Քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ։

 

Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ շրջանակը անշեղորեն պահպանելու կարեւորությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին