Մոսկվան ակնկալում է, որ «վնասակար քննարկումները» կդադարեն - Mediamax.am

2506 դիտում

Մոսկվան ակնկալում է, որ «վնասակար քննարկումները» կդադարեն


Լուսանկարը` rbk.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երեւանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները կդադարեն»:

«Հուսով ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, եւ ՀԱՊԿ-ի շրջանակում Երեւանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում, կլուծվեն կառուցողական եւ փոխշահավետ ձեւով»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ RTVI-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

 

Ռուսաստանցի դիվանագետը փաստացի մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ «ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ը՝ ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից, եւ դա մեզ անհանգստացնում է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին