Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում - Mediamax.am

2080 դիտում

Ռուսաստանի եւ Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն Մոսկվայում


Լուսանկարը` foreignpolicy.com


Երեւան։ Մեդիամաքս։ Մարտի 29-ին Մոսկվայում տեղի կունենան Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Հոսեյն Ամիրաբդոլլահիանի բանակցությունները։

Առաջիկա հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Հանդիպումը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների պարբերական ինտենսիվ երկխոսության շարունակություն կդառնա։ Անցյալ տարի նախարարները հինգ անգամ հանդիպել էին, ունեցել էին ինը հեռախոսազրույց։ Մարտի 13-ին կայացել էր նրանց հերթական հեռախոսազրույցը։ Նախատեսվում է քննարկել միջազգային, տարածաշրջանային եւ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։

 

«Նրանք կքննարկեն իրավիճակը Աֆղանստանում, Անդրկովկասում, Պարսից ծոցի գոտում, Եմենում, ինչպես նաեւ մերձավորարեւելյան կարգավորումը։ Նախատեսվում է քննարկել Մերձավոր Արեւելքում իրավիճակի առողջացման հեռանկարները՝ մեր բարեկամ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հայտարարված հարաբերությունների վերականգնման լույսի ներքո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին