Բայրամով. Ցանկացած պահի պատրաստ ենք բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ - Mediamax.am

954 դիտում

Բայրամով. Ցանկացած պահի պատրաստ ենք բանակցել խաղաղ համաձայնագրի շուրջ


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

«Կողմերը քննարկել են երկու երկրի երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 

Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ:

 

Կարեն Դոնֆրիդն իր հերթին ընդգծել է տարածաշրջանում խաղաղության եւ զարգացման համար Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը։

 

«Մտահոգություն է արտահայտվել տարածաշրջանում վերջին շրջանում լարված իրավիճակի կապակցությամբ եւ կոչ արվել բոլոր տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով: Նշվել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել այդ գործընթացին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին