Վարչապետ. ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ինչը մեզ անհանգստացնում է - Mediamax.am

3333 դիտում

Վարչապետ. ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից, ինչը մեզ անհանգստացնում է


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դուրս է գալիս Հայաստանից»:

«Իմ գնահատականն այն է, որ ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ը՝ ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից, եւ դա մեզ անհանգստացնում է:

 

Մենք հաճույքով կստանձնեինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում եւ եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման եւս մեկ գործոն ավելացնել:

 

Մենք մեր սկզբունքներն առաջարկել ենք ՀԱՊԿ-ին, որը Հայաստանի մասին չէ, այլ այն մասին՝ թե առնվազն ՀՀ տարածում ՀԱՊԿ-ը գործո՞ւմ է, թե՞ չի գործում: Մենք ցանկանում ենք առերեսվել այդ հարցին»,- ասել է Փաշինյանը:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի իր քվոտայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին