Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) դուրս է գալիս Հայաստանից»:
«Իմ գնահատականն այն է, որ ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ը՝ ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս Հայաստանից, եւ դա մեզ անհանգստացնում է:
Մենք հաճույքով կստանձնեինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում եւ եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման եւս մեկ գործոն ավելացնել:
Մենք մեր սկզբունքներն առաջարկել ենք ՀԱՊԿ-ին, որը Հայաստանի մասին չէ, այլ այն մասին՝ թե առնվազն ՀՀ տարածում ՀԱՊԿ-ը գործո՞ւմ է, թե՞ չի գործում: Մենք ցանկանում ենք առերեսվել այդ հարցին»,- ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի իր քվոտայից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: