Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս - Mediamax.am

2929 դիտում

Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս


Լուսանկարը` Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է երթեւեկության համար։

Քրիստինա Քվինը կրկնել է Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը։

 

«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին