Զախարովան ակնարկել է, որ Երեւանը բավականաչափ ակտիվ չէ - Mediamax.am

3625 դիտում

Զախարովան ակնարկել է, որ Երեւանը բավականաչափ ակտիվ չէ


Լուսանկարը` vesti.ru


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ «ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր պաշտոնական Երեւանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումներ որոնելու գործընթացում»։

Այս մասին Զախարովան ասել է ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ադրբեջանի նոր սպառնալիքները Արցախի հասցեին։

 

«Ցանկացած կողմից ռազմատենչ հռետորաբանությունը հակաարդյունավետ է: Այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջ մղմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն եւ Երեւանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման եւ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ։ Նաեւ կարծում ենք, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստեր պաշտոնական Երեւանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումներ որոնելու գործընթացում»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին