Ըստ Ալիեւի, «Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը» - Mediamax.am

3788 դիտում

Ըստ Ալիեւի, «Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը»


Լուսանկարը` https://apa.az/


Երեւան։ Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը»։

«Կան հինգ հայտնի սկզբունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համար։ Հուսով ենք, որ միջազգային մասնակիցները, ովքեր փորձում են միջնորդի դեր կատարել, կփորձեն համոզել Հայաստանին բաց չթողնել այս հնարավորությունը։ Որովհետեւ Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը եւ վերածվել է այլ երկրների գաղութի»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ ֆորումում։

 

«Կարծում ենք, որ պատերազմից հետո խաղաղությունը հնարավոր է, եւ Հայաստանի հետ հոկտեմբերյան պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ խաղաղության համար որեւէ խոչընդոտ չկա»,- ասել է Ալիեւը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին