Վրաստանում հետ է կանչվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը - Mediamax.am

2108 դիտում

Վրաստանում հետ է կանչվել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր հայտարարել է, որ խորհրդարանից հետ է կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, որը երկրում բողոքի ալիք էր բարձրացրել եւ առաջացրել է Վրաստանի արեւմտյան գործընկերների անհանգստությունը։

Իշխող կուսակցության եւ «Ժողովրդի ուժ» շարժման համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է երկրում խաղաղությունը պահպանելու նպատակով։

 

«Ստի մեքենային հաջողվեց օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո եւ մոլորության մեջ գցել բնակչության որոշակի հատվածին։ Օրինագիծը անհիմն պիտակավորվեց որպես «ռուսական օրենք», եւ դրա առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվեց որպես եվրոպական ուղղությունից շեղում»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին