ՌԴ դիվանագետ․ «ԵՄ-ն փորձում է ոտք դնել հետխորհրդային տարածք՝ կատարելով «միջնորդի» դեր» - Mediamax.am

4160 դիտում

ՌԴ դիվանագետ․ «ԵՄ-ն փորձում է ոտք դնել հետխորհրդային տարածք՝ կատարելով «միջնորդի» դեր»


Լուսանկարը` ria.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Կիրիլ Լոգվինովն այսօր ասել է, որ Հայաստան առաքելություն գործուղելով՝ «ԵՄ-ն փորձում է ոտք դնել հետխորհրդային տարածք՝ կատարելով «միջնորդի» դեր»։

«Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկով հետխորհրդային տարածքում ոտք դնելու Բրյուսելի փորձն է՝ օգտվելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Կիրիլ Լոգվինովը:

 

Նա նշել է, որ այդ հարցում կա նաեւ հակառուսական էական բաղադրիչ:

 

«Նրանք ցանկանում են չեզոքացնել մեր երկրի պատմական դերը՝ որպես անվտանգության երաշխավորի»,- ասել է Կիրիլ Լոգվինովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին