ԱՄՆ-ն խրախուսում է նոր հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ - Mediamax.am

1125 դիտում

ԱՄՆ-ն խրախուսում է նոր հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ


Լուսանկարը` trend.az


Երեւան։ Մեդիամաքս։ Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լու Բոնոն Բաքվում ասել է, որ տարածաշրջան իր այցի նպատակն է «խրախուսել կողմերի երկխոսությունն ու նոր հանդիպումը»:

«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ դա պետք է կախված լինի կողմերից, այլ ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

 

Նրա խոսքով, Վաշինգտոնի համար կարեւոր է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կապ պահպանեն՝ անկախ միջնորդական ձեւաչափից։

 

ԱՄՆ-ը Կովկասում նոր ավագ խորհրդական է նշանակել

«Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին։ Փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ հայտարարեցին, որ խաղաղություն են ուզում»,- ընդգծել է նա։

 

Մարտի 7-ին Բոնոն Բաքվից կմեկնի Երեւան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին