Ադրբեջանը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկներին - Mediamax.am

1996 դիտում

Ադրբեջանը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի ՀՀ առաջարկներին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի իր տարբերակը փոխանցել է, «բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չկա»:

«Մենք էլ, երբ ստանում ենք նման փաստաթուղթ, արձագանքի ձեւավորումը պահանջում է որոշակի ժամանակ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ է տեղի ունեցել:

 

«Վերջերս Ադրբեջանին ենք փոխանցել նաեւ սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգի նախագիծ: Սպասում ենք դրա վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա խոսքով՝ կոմունիկացիաների բացման, սահմանային անվտանգության ապահովման նախկինում արված բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին