Բաքվում պնդում են, որ Հայաստանը «արհեստական խոչընդոտներ է ստեղծում» - Mediamax.am

2582 դիտում

Բաքվում պնդում են, որ Հայաստանը «արհեստական խոչընդոտներ է ստեղծում»


Լուսանկարը` flypgs.com


Երեւան։ Մեդիամաքս։ Բաքվում հայտարարել են, որ «ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը կողմ է խաղաղ պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները սեղմ ժամկետներում անցկացնելուն»։

Մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այhան Հաջիզադեն ասել է.

 

«Այն առաջարկները, որոնց մասին խոսում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի, այլ 15 օր առաջ։ Միաժամանակ, ինչպես երեւում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունից, հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված եւ, ներկայանալով որպես կառուցողական կողմ, ձգտում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը: Հայկական կողմը, խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվել էր բանակցություններից եւ այժմ բանակցություններին վերադառնալու փոխարեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին