Լավրովը պատրաստ է կազմակերպել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը - Mediamax.am

3348 դիտում

Լավրովը պատրաստ է կազմակերպել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է իր պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ հունվարի 31-ին կայացած հեռախոսազրույցում Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը «շարունակել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիների քննարկումը»:

 

«Ընդգծվել է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարեւորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Այս համատեքստում հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների հերթական փուլը երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին