ՌԴ ԱԳՆ․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը մեր առաջնահերթություններից է - Mediamax.am

3120 դիտում

ՌԴ ԱԳՆ․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը մեր առաջնահերթություններից է


Լուսանկարը` ukraina.ru


Երեւան։ Մեդիամաքս։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ ՌԴ-ի առաջնահերթ խնդիրներից է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։

«Հիմքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ստորագրված հայտարարություններն են: Մենք հավատարիմ ենք մնում առկա եւ ձեւավորվող բազմակողմ բանակցային ձեւաչափերին, պատրաստ ենք շարունակել կառուցողական փոխգործակցությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

 

Ինչ վերաբերում է Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը, ապա ՌԴ-ն երկու կողմի հետ սերտ կապի մեջ է:

 

«Հենց Ռուսաստանի հովանու ներքո այդ նախաձեռնությունը մեկնարկեց 2022 թվականի հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը եւ Սերդար Քըլըչը:

 

Ողջունում ենք վերջին առաջընթացները, որոնք հեռանկար են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին