ԵՄ-ն մտադիր է Հայաստանում ավելի երկարաժամկետ առաքելություն ունենալ - Mediamax.am

2415 դիտում

ԵՄ-ն մտադիր է Հայաստանում ավելի երկարաժամկետ առաքելություն ունենալ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհուրդը, Հայաստանի ղեկավարության հետ պայմանավորվածության համաձայն, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան:

«40 եվրոպացի դիտորդություն իրականացնող փորձագետի տեղակայումը ապացուցել է իր արդյունավետությունը եւ նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձեւավորմանը: Այսօր մեկնարկում ենք Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ նպաստելու տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին»,- ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։

 

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի եւ Ֆրանսիայի առաջնորդների միջեւ Պրահայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանում՝ Հայասատանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով տեղակայվել էր ԵՄ դիտորդական կարողության խումբ՝  նպատակ ունենալով դիտարկել, վերլուծել եւ զեկուցել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Դեկտեմբերին 19-ին Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության մանդատն ավարտվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին