Բաքուն դժգոհ է Կանադայի եւ Լիտվայի ԱԳՆ հայտարարություններից - Mediamax.am

2327 դիտում

Բաքուն դժգոհ է Կանադայի եւ Լիտվայի ԱԳՆ հայտարարություններից


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Պաշտոնական Բաքուն դժգոհություն է հայտնել Կանադայի եւ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունների առնչությամբ, որոնցում կոչ է արվում ապահովել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը։

«Վճռականորեն մերժում ենք Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Բաքուն Օտտավայի դիրքորոշումն որակել է «կողմնակալ» եւ նշել, որ Կանադան կարող է նպաստել խաղաղ գործընթացին՝ «կոչ անելով Հայաստանին դադարեցնել Լաչինի ճանապարհն օգտագործել անօրինական ռազմական եւ տնտեսական գործունեության համար»։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ «զարմանք ու ափսոսանք» է հայտնել Լիտվայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ։

 

«Զարմանք եւ ափսոսանք է առաջացնում այն, որ Լիտվան՝ մերձբալթյան երկիրը, որի հետ Ադրբեջանը երկար տարիներ պահպանում է լայն գործընկերային հարաբերություններ, եւ որը միջպետական հարաբերություններում առանձնահատուկ նշանակություն է տալիս միջազգային իրավունքի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին եւ միշտ գործում է այդ սկզբունքները հիման վրա, հանդես է եկել նման հայտարարությամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

 

Նա Լիտվայի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ «Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավոր չկա»։

 

«Ինչպես Լիտվան այլեւս «մերձբալթյան» երկիր չի կոչվում, այնպես էլ անընդունելի է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանն անվանել Խորհրդային Միության տարիներին ձեւավորված նախկին անվանումներով»,- ասել է Հաջիզադեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին