Բայրամով. «Կողմերը պետք է շտապ համաձայնեցնեն փաստաթուղթը» - Mediamax.am

4689 դիտում

Բայրամով. «Կողմերը պետք է շտապ համաձայնեցնեն փաստաթուղթը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ «որոշ երրորդ կողմերի դերը Հայաստանի ռեւանշիստական վարքագիծը հրահրելու գործում խիստ մտահոգիչ է, քանի որ դրդում է նրան ավելացնել ռազմական սադրանքների քանակը եւ ռազմատենչ հռետորաբանությունը»։

Ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում՝ Բայրամովը Հայաստանին մեղադրել է «խաղաղ գործընթացը խոչընդոտելու» համար:

 

«Կողմերը պետք է շտապ համաձայնեցնեն իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթուղթ, որը հիմք կդնի միջպետական հարաբերությունների համար: Այս փաստաթուղթը երաշխավորում է երկու հավասար ինքնիշխան պետությունների իրավունքները եւ հիմք է հանդիսանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է ադրբեջանցի նախարարը։

 

«Չնայած երկկողմ բանակցությունների աճող դինամիկային, առաջընթացը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի երեք հիմնական ուղղություններում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրում, սահմանների սահմանազատում եւ տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, մնում է խիստ սահմանափակ։ Բոլոր երեք ոլորտներում Հայաստանն ավելի շատ հակված է իմիտացիայի, քան իրական մասնակցության: Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորությունների կատարումից»,- հավելել է Բայրամովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին