ՀՀ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում չեն ունեցել - Mediamax.am

2545 դիտում

ՀՀ, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում չեն ունեցել


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս։ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լեհաստանում կարճ զրույց է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուի եւ Ջեյհուն Բայրամովի հետ:

«Նախքան ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունեցել»,- հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

 

Նա նշել է, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին