ԱՄՆ ձգտում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել - Mediamax.am

1269 դիտում

ԱՄՆ ձգտում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել


Լուսանկարը` ukrinform.com


Երեւան: Մեդիամաքս։ ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորություն փնտրել։

Ինտերֆաքս-Ադրբեջանի հաղորդմամբ, այդ մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը։

 

«Միացյալ Նահանգները շատ խորն է ներգրավված այս գործընթացում, չափազանց շահագրգռված է խաղաղության համաձայնագրի կնքմամբ, եւ մենք կշարունակենք ուղիներ փնտրել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների ու առաջնորդների հանդիպում կազմակերպելու համար»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր մեկնել են Լեհաստան՝ ԵԱՀԿ անդամ երկրների ամենամյա նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին