Երեւան: Մեդիամաքս։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել Զանգեզուրի միջանցքը»։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ ելույթ ունենալով այսօր Բաքվում կայացած միջազգային համաժողովում, Ալիեւն ասել է.
«Մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքը ռուս պաշտոնյաների հետ վերջին զրույցի ժամանակ։ Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը»։
«Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա նույնպես դա չի անի (արգելափակի միջանցքը)` հաշվի առնելով իր հետաքրքրությունը տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի հանդեպ։ Այդ նախագծերն ուղղված չեն որեւէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: