«Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում», - վստահեցրել է Պեսկովը - Mediamax.am

4833 դիտում

«Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում», - վստահեցրել է Պեսկովը


Լուսանկարը` Getty Images


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ «Հայաստանն անշուշտ կմնա ՀԱՊԿ-ում»։

«Չնայած նրան, որ ամեն ինչ համաձայնեցվել չհաջողվեց, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը հաստատեց կազմակերպության պահանջվածությունն ու կենսունակությունը»,- ասել է Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

 

«Բանակցությունների բարդությունը պայմանավորված է պահի բարդությամբ, միջազգային հարաբերություններում եւ առհասարակ միջազգային համակարգում պարադիգմայի փոփոխությամբ, որը մենք այժմ վերապրում ենք»,- նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

 

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին՝ Պեսկովն ասել է.

 

«Ռուսաստանը շարունակում է շատ կարեւոր դեր խաղալ։ Ռուսաստանի բոլոր առաջարկներն ամրագրված են կողմերի կողմից։ Մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ կլինեն երկրներին՝ կայուն կարգավորման հասնելու համար: Շատ կարեւոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։ Դա է գլխավոր խնդիրը։ Եվ բոլորս պետք է անենք հնարավորը, առանց միմյանց հետ մրցելու, որպեսզի այս խնդիրը լուծվի»։

 

Մեկնաբանելով մինչեւ տարեվերջ պայմանագրի ստորագրման հեռանկարը ՝ Պեսկովն ասել է.

 

«Ոչ ոք չի փորձում նման բարդ պայմանագրի ստորագրումը կոնկրետ ժամկետի հարմարեցնել։ Դա սխալ կլինի: Գլխավորն այն է, որ այն կայուն ու կենսունակ փաստաթուղթ լինի»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին