Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ին կայցելի Երեւան - Mediamax.am

2570 դիտում

Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ին կայցելի Երեւան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 22-23-ին կայցելի Երեւան, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին:

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաեւը։

 

«Նոյեմբերի 22-23-ին Երեւանում Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- ասել է նա։

 

Իվան Նեչաեւի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի եւ կազմակերպության գործունեության շուրջ։

 

«Հանդիպման մասնակիցները կքննարկեն կազմակերպության շրջանակում արտաքին քաղաքական, ռազմական եւ հակաահաբեկչական համագործակցությանն առնչվող որոշումների փաթեթ: Նախատեսվում է նաեւ հաստատել մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացված ամփոփիչ հռչակագիրը»,- մանրամասնել է Իվան Նեչաեւը։

 

Նոյեմբերի 22-23-ին Հայաստանում կգտնվի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին