Ալիեւն ու Էրդողանը քննարկել են Սոչիի հանդիպման արդյունքները - Mediamax.am

3024 դիտում

Ալիեւն ու Էրդողանը քննարկել են Սոչիի հանդիպման արդյունքները


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում քննարկել են Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

«Նոյեմբերի 10-ին հանդիպում է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։ Ընդգծվել է բոլոր ոլորտներում դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված բարեկամական եւ եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը եւ անվտանգության հարցերը, մտքեր են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների շուրջ», - ասված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

 

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի էին ունեցել բանակցություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։

 

Բանակցությունների արդյունքում երեք երկրների ղեկավարները ստորագրել էին համատեղ հայտարարություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին