Սամարղանդում կհանդիպեն թյուրքական պետությունների ղեկավարները - Mediamax.am

3924 դիտում

Սամարղանդում կհանդիպեն թյուրքական պետությունների ղեկավարները


Լուսանկարը` https://astanatimes.com/


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 11-ին Սամարղանդում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովը։

Նոյեմբերի 10-ին Ուզբեկստանում կհավաքվեն ԹՊԿ արտաքին գործերի նախարարները։

 

Կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։ Հունգարիան եւ Թուրքմենստանը դիտորդի կարգավիճակ ունեն։

 

ԹՊԿ-ի անդամ բոլոր հինգ երկրների ղեկավարները հաստատել են մասնակցությունը գալիք գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի ավարտին նրանք նախատեսում են ընդունել Սամարղանդի հռչակագիրը։

 

Սամարղանդի գագաթնաժողովից հետո ԹՊԿ-ի նախագահությունը Թուրքիայից կանցնի Ուզբեկստանին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին