Միրզոյանը կարեւորել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերը - Mediamax.am

844 դիտում

Միրզոյանը կարեւորել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող հարցեր:

ԱԳՆ-ից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել այսօր նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի եւ քննարկվելիք հարցերի շուրջ:

 

Նշվում է, որ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարեւորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին