Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան - Mediamax.am

3389 դիտում

Կրեմլը մեկնաբանել է Փելոսիի այցը Հայաստան


Լուսանկարը` spbdnevnik.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցին Հայաստան:

Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է ողջունել Նենսի Փելոսիի այցը Հայաստան, եթե այն նպաստի հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը:

 

«Այն ամենը, որը կարվի ոչ թե խոսքով, այլ գործով, կլինի ոչ թե բարձրաձայն եւ պոպուլիստական, այլ իրականում գործնականում կնպաստի հարաբերությունների կարգավորմանը, կնպաստի սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարելի է ողջունել»,- Դմիտրի Պեսկովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:  

 

«Կարո՞ղ են նման աղմկահարույց գործողություններն ու հայտարարությունները իրականում նպաստել նորմալացմանը, կտեսնենք: Ժամանակի ընթացքում այս ամենը պարզ կլինի»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին