Պուտին. ՀՀ-ՌԴ հարաբերությունները հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի - Mediamax.am

3848 դիտում

Պուտին. ՀՀ-ՌԴ հարաբերությունները հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել սեպտեմբերի 19-ին Երեւանում մեկնարկած Ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին:

Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը տարբեր ոլորտներում համագործակցության մեծ փորձ են կուտակել:

 

«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը: Կարեւոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանը եւ Հայաստանը տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, իսկ երկկողմ հարաբերությունները հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի»,- ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին