Բլինքենն ասել է Փաշինյանին, որ կշարունակի անձամբ ներգրավված մնալ - Mediamax.am

2651 դիտում

Բլինքենն ասել է Փաշինյանին, որ կշարունակի անձամբ ներգրավված մնալ


Լուսանկարը` Getty Images


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Բլինքենը ցավակցությունն է հայտնել ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների ընտանիքներին։

 

Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է եւ նշել է, որ շարունակելու է անձամբ ներգրավված մնալ», - հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին