Մենք խոսել ենք ոչ միայն Երեւանի եւ Բաքվի հետ, ասել է Նեդ Փրայսը - Mediamax.am

3777 դիտում

Մենք խոսել ենք ոչ միայն Երեւանի եւ Բաքվի հետ, ասել է Նեդ Փրայսը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացնելու նպատակով զրույցներ են ունեցել ոչ միայն Երեւանի եւ Բաքվի ներկայացուցիչների հետ:

Ճեպազրույցում պատասխանելով Թուրքիայի դերակատարության եւ վերջինիս կողմից Ադրբեջանի արգեսիվ գործողություններին բացահայտ աջակցելու մասին հարցին, Նեդ Փրայսն ասել է.

 

«Պետքարտուղար Բլինքենը, դեսպան Ռիկերը, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը եւ նրա բյուրոյի անդամները մի շարք զրույցներ են ունեցել ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ այլ շահագրգիռ կողմերի եւ գործընկերների հետ:

 

Չեմ կարող մանրամասնել դրանք, բայց ինչպես արդեն ասել եմ, մենք պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտական ջանքերում։ Պատրասվում ենք անել հնարավորը երկկողմ եւ բազմակողմ եղանակներով»:

 

Նեդ Փրայսը նաեւ հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիեւին «կոչ էր արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետ քաշել զորքերը սահմանից եւ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին