Ղարիբաշվիլի. Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը խաղաղության պահպանման համար - Mediamax.am

818 դիտում

Ղարիբաշվիլի. Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը խաղաղության պահպանման համար


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Կառավարությունից հայտնել են, որ Իրակլի Ղարիբաշվիլին կարեւորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին