ՀԱՊԿ քարտուղարությունը «սկսել է մեխանիզմների գործարկման աշխատանքը» - Mediamax.am

1477 դիտում

ՀԱՊԿ քարտուղարությունը «սկսել է մեխանիզմների գործարկման աշխատանքը»


Լուսանկարը` odkb-csto.org (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը «անընդունելի» է համարել ուժի կիրառումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին:

«Հակասությունները լուծելու համար անհրաժեշտ է կիրառել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի,  Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

 

Հայաստանի դիմումի հիման վրա կազմակերպության քարտուղարությունը` ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ սկսել է ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքը՝ իրավիճակի կարգավորման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին