Միրզոյանն ու Ռիքերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր - Mediamax.am

3731 դիտում

Միրզոյանն ու Ռիքերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:

 

Կարեւորվել է ԱՄՆ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին