Փաշինյանն ու Պուտինը հանդես կգան «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» նիստում - Mediamax.am

3259 դիտում

Փաշինյանն ու Պուտինը հանդես կգան «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» նիստում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ կունենան Վլադիվոստոկի Արեւելյան տնտեսական ֆորումի (EEF) «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» վերնագրված քննարկմանը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկմանը կմասնակցեն նաեւ Մյանմայի ժամանակավոր կառավարության վարչապետը, Մոնղոլիայի վարչապետը եւ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահը։

 

«Օրվա ընթացքում նախատեսված են Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումները Արեւելյան տնտեսական ֆորումին հրավիրված օտարերկրյա ղեկավարների հետ։ Տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին