Զախարովա. ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործում - Mediamax.am

2553 դիտում

Զախարովա. ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործում


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանն ակտիվ ներդրում ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստման գործում:

«Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության հարցով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը կողմերի հետ կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում՝ շփման կետեր գտնելու, փոխընդունելի հիմնարար սկզբունքների եւ խաղաղության համաձայնագրի պարամետրերի հասնելու համար»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ հանդիպումները տեղի են ունեցել հուլիսի 22-ին՝ Բաքվում եւ հուլիսի 28-ին՝ Երեւանում:

 

Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատումը երկու երկրների երկխոսության առողջացմանն ուղղված ռուսական միջնորդական ջանքերի կարեւոր ուղղություններից է:

 

«Այս գործընթացում Մոսկվայի խորհրդատվական դերն ամրագրվել է 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում՝ բարձրագույն մակարդակի եռակողմ հայտարարությամբ: Ինչպես հայտնի է, մայիսի վերջին ստեղծվել է համապատասխան երկկողմ հանձնաժողով, եւ երկու երկրների սահմանին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումը։ Մոսկվան միշտ պատրաստ է ընդունել մեր ադրբեջանցի եւ հայ ընկերներին Ռուսաստանի տարածքում»,- ասել է Զախարովան:

 

Նրա խոսքով՝ սահմանազատման եւ սահմանագծման մասով Ռուսաստանի մասնագիտական հնարավորությունները կարող են էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին եւ ամբողջ տարածաշրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին