ԱՄՆ պետքարտուղարն Ալիեւին կոչ է արել ազատել հայ կալանավորներին - Mediamax.am

4662 դիտում

ԱՄՆ պետքարտուղարն Ալիեւին կոչ է արել ազատել հայ կալանավորներին


Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ազատ արձակել բոլոր հայ «կալանավորներին»:

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հաղորդագրություն է հրապարակել Բլինքենի եւ Ալիեւի հեռախոսազրույցի մասին, որում, մասնավորապես, ասված է.

 

«Պետքարտուղարը եւ նախագահ Ալիեւ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացումը դյուրացնելու համար։ Պետքարտուղարը խրախուսել է երկկողմ երկխոսության շարունակությունը՝ օրինակ բերելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Թբիլիսիում վերջերս կայացած հանդիպումը։ Նա վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից եւ պատրաստ երկկողմանի հիմունքներով եւ համախոհ գործընկերների հետ միասին ներգրավվել՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաեւ կոչ է արել նախագահ Ալիեւի ազատ արձակել

բոլոր մնացած հայ կալանավորներին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին