Երեւանում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը - Mediamax.am

4891 դիտում

Երեւանում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

Փաշինյանը նշել է, որ Նարիշկինի այցը եւս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը:  

 

Կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն ու Նարիշկինը քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

 

Նախորդ շաբաթ Երեւան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին